Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը։
«Մենք արդեն առաջարկել ենք Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ չմիանալու վերաբերյալ։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Բայց Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին»,- ասել է Ստեպաշինը՝ մեկնաբանելով Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ծրագրերը։
«Եկեք տեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները»,- հավելել է Ստեպաշինը։


