Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում:
Նշվում է, որ ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում ուժեղացված ծառայություն է իրականացնում։
Ըստ մամուլում, ինչպես նաև Civic.am-ում շրջանառվող լուրերի, ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր։
Հավելենք՝ այս պահին պաշտոնական հաստատում՝ Պաշտպանության նախարարության կողմից, դեռ չկա։
Աղբյուրը՝ auroranews.am


