Այսօր՝ մայիսի 31-ին, հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արթիկ խոշորացված համայնքի Մեծ Մանթաշ վարչական բնակավայրի տներից մեկում հրդեհի հետևանքով մահացած քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի քրեական ոստիկանները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին քրեական ու համայքային ոստիկաները ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մեծ Մանթաշի մի բնակչից, ով հայտնում է, որ հրդեհ է բռնկվել 2-րդ փողոցի 61 տանը։
Մինչ Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները։Հրդեհը մարելուց հետո փրկարարները ներսում հայտնաբերել են տղամարդու մարմին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Հովհաննես Հ.-ն է։


