Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
Գերմանիայի Մյունխենի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է օդանավակայանի տարածքում դրոնի հայտնաբերման պատճառով։
Այդ մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության տվյալներին։
Հաղորդվում է, որ շաբաթ առավոտյան օդանավակայանի գործունեությունը ավելի քան մեկ ժամով խաթարվել է, իսկ իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել երկու թռիչքավայրէջքային հարթակներում։
Տագնապի պատճառը վաղ առավոտյան օդաչուների կողմից նկատված անհայտ թռչող օբյեկտն էր, որը հետագայում պարզվել է, որ դրոն է։ Մեկ ժամ տևած ստուգումներից հետո տագնապը չեղարկվել է, և օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը։


