MediaTime.am-ը գրում է.
Նռան հյութը համարվում է առողջության համար օգտակար ըմպելիք և հաճախ կոչվում է երիտասարդության էլիքսիր։ Մասնագետների խոսքով՝ այն հարուստ է հակաօքսիդանտներով և կարող է նպաստել օրգանիզմի բջիջների պաշտպանությանը։
Նեֆրոլոգ Օլգա Բերդնիկովան նշում է, որ նռան հյութի բաղադրության մեջ առկա էլագիկ թթուն ուսումնասիրվել է կրծքագեղձի, շագանակագեղձի և աղիների ուռուցքների հետ կապված հետազոտություններում։ Բացի այդ, նուռը պարունակում է ուրոլիտին A, որը նպաստում է բջիջների էներգետիկ գործընթացներին և նորացմանը։

Միևնույն ժամանակ մասնագետը խորհուրդ է տալիս չչարաշահել նռան հյութի օգտագործումը։ Նրա խոսքով՝ խտացված հյութի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել այրոց, անհարմարություն և նույնիսկ փորկապություն։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում այն օգտագործել չափավոր քանակությամբ և հնարավորության դեպքում խառնել ջրի հետ։