Արաբկիրում 60-ամյա կնոջը uպանել են՝ 20-ից ավելի ηանակի հարվածներ հասցնելով. նոր մանրամասներ
Արաբկիրում 60-ամյա կնոջ մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կնոջ մարմնի վրա շուրջ 20 դանակի հարված է եղել։ Ով կամ ովքեր են առանձնակի դաժանությամբ սպանել կնոջը, հուսանք, կպարզի քննությունը։
Հայտնել էինք, որ մայիսի 29-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 60-ամյա Լուսինե Ս.-ն է, և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։
Թե ինչ հանգամանքներում՝ դա արդեն իրավապահները պարզում են։


