2-րդ դեպքը նույն կլինիկայում. Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ

2-րդ դեպքը նույն կլինիկայում. Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ. Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և տեղի բժիշկները պայքար են տանում նրա կյանքի համար, հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը: Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, և նա վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ Երկու դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանը։  Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

219 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն