Զինվորն առողջական խնդիրներ է ունեցել․ մանրամասներ զինվորի մա հվան դեպքից

Զինվորն առողջական խնդիրներ է ունեցել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն զինվորը, որին այսօր գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել: Մենք տեղեկացանք, որ զինծառայողն այս ամառ է զորակոչվել բանակ, ասել է թե մի քանի ամսվա զինծառայող էր:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն, դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում: Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ զինվորն առողջական խնդիրներ է ունեցել և որոշակի սահմանափակումներով են նրան զինվորական ծառայության մեջ ընդգրկել։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

152 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն