ՀՐԱՏԱՊ/ Սյունիք օդանավակայանում կր ակահերթի ձայներ են լսվել. ինքնաթիռում եղել են պաշտոնյաներ

Սյունիք օդանավակայանում կրակահերթի ձայներ են լսվել. ինքնաթիռում եղել են պաշտոնյաներ

Aravot.am-ը գրում է․ օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով պիտի ներկայացուցչական թռիչք լիներ։ Մինչ Երեւանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։

Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի։

Նշենք նաեւ, որ «Սյունիք» օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ, երրորդ հերթափոխի ավագ Ալբերտ Սարգսյանը օգոստոսի 18-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.04.24-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող վայրից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս, վնասել գույք, իսկ 3-րդ կրակոցի հետքերը չեն հայտնաբերվել։

Սյունիք օդանավակայանում կրակահերթի ձայներ են լսվել. ինքնաթիռում եղել են պաշտոնյաներ

754 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն