Ում են ցանկացել սպшնել Էջմիածնում
SHAMSHYAN.com-ը տեղեկություն է հրապարակել մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջադեպից, որի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացել էին օպերատիվ տեղեկություններ՝ նույնիսկ այն մասին, որ մասնակիցներից մեկը ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։ ArmLur.am-ը դեպքի վայրում է։
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանները՝ վարչության ղեկավարների գլխավորությամբ, և պարզել, որ տեղեկությունները հավաստի են։ Մասնավորապես՝ կրակոցի հետքեր են հայտնաբերվել Էջմիածնի թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին և 3-րդ հարկերի պատուհանների, մոտակա դեղատան, բնակելի տան պատուհանի և այլ շինությունների պատերին։
Կրակոցների հետևանքով տուժածներ չեն եղել։
Դեպքի մասին տեղեկացվել է Քննչական կոմիտեն, և նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանները նաև հայտնաբերել են հանցագործության գործիք ինքնաձիգը և ևս մեկ մասնակցի։
Օպերատիվ տեղեկություններով՝ միջադեպը վերաբերել է մի խումբ անձանց միջև վիճաբանությանը, որի մեջ շոշափվել է Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և նա եղել է թիրախում։
Միջադեպի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել, կատարվում է նախաքննություն։
Տեսանյութը՝ ստորև․


