Սամվել Կարապետյանը հայտարարել է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Շիրակի մարզի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ կուսակցությունն իր ձայները ոչ մի այլ ուժի չի տալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն այս մասին ասել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ ու չէր կարող հանդիպումն այլ վայրում անցկացնելՄենք հաղթելու ենք և ձևավորենք կառավարություն։ Բայց գյումրեցիներն էլ պետք է հասկանան. եթե իրենք ուզում են, որ մենք ձևավորենք կառավարություն, պետք է հունիսի 7-ին կատարեն միակ ճիշտ քայլը»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց ուժը գնում է բացարձակ հաղթանակի ու շատ մոտ է դրան։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։


