Իսրայելը հար ձակվել է ռու սական ավիաբազայի վրա ու…

Իսրայելը, ենթադրաբար, հարձակվել է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի վրա՝ «Հեզբոլլահ»-ի համար նախատեսված զենքերը ոչնչացնելու նպատակով, հայտնում է գերմանական Bild հրատարակությունը։ Հաղորդագրության համաձայն, հինգշաբթի՝ հոկտեմբերի 3-ի գիշերը, մի շարք ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում ռուսական միակ ավիաբազայի մոտ։ Ենթադրաբար, Իսրայելն այդպիսով ոչնչացրել է զենքի խմբաքանակ, որը պատրաստվում էր Իրանից հասցնել «Հեզբոլլահ»-ի զինյալներին ռուսական բազայի միջոցով։

Մոտակա Ջեբլա քաղաքից արված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տվել հզոր պայթյուններ, որոնք գալիս են Հմեյմիմ բազայից, որը գտնվում է քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Մի շարք պայթյուններից հետո «Հեզբոլլահ»-ի անդամներն ու սիրիացի լրագրողները հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ռուսական բազայի վրա։ Իսրայելը երկար տարիներ ավիահարվածներ է հասցնում՝ Սիրիայի տարածքին «Հեզբոլլահին» զենքի մատակարարումը խափանելու համար: Սակայն մինչ այսօր ռուսական ռազմակայանը չի եղել այդ հարձակումների թիրախը, նշում է աղբյուրը։ «Իսրայելական հարձակումն ուղղված է եղել ռուսական Հմեյմիմ բազայի տարածքում գտնվող պահեստի վրա։ Իսրայելը ռմբակոծել է բազան իրանական «Qeshm Fars Air» ավիաընկերության օդանավը ժամանելուց մեկ ժամ անց»,- գրել է սիրիական ընդդիմադիր Սիրիա հեռուստաընկերության լրագրող Աբդուլլահ ալ-Մուսան: Թուրք լրագրողներից մեկը Bild-ին հայտնել է, որ, ըստ իր աղբյուրների, իրանական ինքնաթիռը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան ժամը 10-ին, վայրէջք է կատարել ռուսական բազայում, իսկ ժամը 17-ին կրկին օդ է բարձրացել։ Այլ աղբյուրների համաձայն՝ իրանական զենքերը ոչնչացվել են ռուսական բազայից 700 մետր հեռավորության վրա, որտեղ այն պահվել է իրանական ինքնաթիռով առաքվելուց հետո։ Ըստ այդ տեղեկությունների՝ Ռուսաստանը փորձում էր խոցել իսրայելական հրթիռները։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AB%D5%BD%D6%80%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%D5%A8-%D5%B0%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1?fbclid=IwY2xjawFsVt1leHRuA2FlbQIxMQABHYXc8oCuG0n7XC59H6uB6xkYpAokO8hpjdSzWfYd5b6ECwdoAKktbrBdiA_aem_b_32v_423doFqeZQW_HGVQ

838 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն