Արտակարգ դեպք․ տեղի է ունեցել պայթյուն-փլուզում, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 27-ին, պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արենի բնակավայրում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ ոստիկանների և հրշեջների ժամանումը՝ նշված գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում գազաբալոնի պայթյունի հետևանքով առաջացած փլուզման հետևանքով «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


