Հրազդանում մի ամբողջ բակային հատված ու շենքեր ողողվել են խմելու ջրով
Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ գիշերը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 212 և դրան հարակից շենքերը ողողվել են խմելու ջրով, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի և ջուրն ամբողջությամբ լցվում է շենքերի նկուղներ և մուտքեր։ Հայտնում է shamshyan.com-ը։
Բնակիչները նշում էին, որ գիշերվանից անընդհատ զանգահարել են «Վեոլիա ջուր», միայն պատասխանել են, որ զանգը գրանցված է, խումբը կմոտենա։
Փրկարարները քաղաքացիների հետ շենքից տարհանել են 50-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ մեծահասակների ու երեխաների։
Փրկարարները ջրային հատվածից դուրս են բերել նաև մի քանի ավտոմեքենաներ։
Փրկարարները հիմա հատուկ տեխնիկայով ջուրը փորձում են դուրս բերել՝ օգտագործելով նաև հատուկ խողովակներ։
Քիչ առաջ էլ ժամանել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձում են վթարը վերացնել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ ստորև․





