Էմանուել Մակրոնը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է «ԲելՏԱ» գործակալությունը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Բելառուսի հարաբերությունները Եվրամիության և Ֆրանսիայի հետ։

