Հաստատ տեղափոխվելու ենք Երևանից. Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան նոր հայտարարություն է արել
Հայկական շոուբիզնեսի սիրված զույգերից՝ դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը՝ Էվելինա Ստեփանյանը, որոշել են մի փոքր հեռանալ մայրաքաղաքային աղմուկից և իրենց հանգիստն անցկացնել Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջան-ում։
Էվելինան ինստագրամյան իր էջում հրապարակել է հանգստի ընթացքում արված ջերմ ու խաղաղ կադրեր՝ ցույց տալով իրենց դիլիջանյան առօրյան և բնության մեջ անցկացրած հաճելի պահերը։
Լուսանկարներից մեկում, որտեղ ֆոնին երևում է նաև հանգստացող Լևոնը, Էվելինան գրել է, որ այս ուղևորությունը լավագույն որոշումներից էր.
«Լևը այնքան հոգնած էր, որ միանգամից քնեց։ Հ.Գ. Դիլիջան գալու որոշումը իդեալական էր։ Ինձ թողնեն՝ այստեղ էլ կմնամ։ Ճանապարհին մտածում էի, որ մի օր հաստատ տեղափոխվելու ենք Երևանից…»։
Նա նաև հումորային գրառում է արել երեկոյան զբոսանքից հետո՝ նշելով.
«Ասում ա՝ էս ուրիշ ա, թե չէ գնում ենք Եվրոպաները քայլում ու քայլում, էդ ինչ հանգիստ»։
Բացի զբոսանքներից ու բնության գեղեցկությունը վայելելուց, Էվելինան հետևորդներին ցույց է տվել նաև իրենց հանգստի մյուս դրվագները՝ ընդգծելով, որ կցանկանար նման ներդաշնակություն տեսնել նաև առօրյա կյանքում.
«Երանի մեր խելագար առօրյայում էլ ամեն ինչ այսքան համակարգված լիներ, ինչպես հանգստի ընթացքում»։

