Չիր, որը ոչ միայն օգտակար աղիների համար, այլև բնական հակաքաղցկեղային կանխարգելիչ միջոց է
Շատերը սև սալորի չիրը օգտագործում են աղիների աշխատանքը կարգավորելու համար, սակայն քչերը գիտեն, որ այն համարվում է նաև բնական հակաքաղցկեղային կանխարգելիչ միջոց։ Այս համեղ և օգտակար չրատեսակը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և բջջանյութով, որոնք կարևոր դեր ունեն օրգանիզմի առողջության պահպանման գործում։
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիքային միկրոֆլորայի խախտումը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը։ Հենց այդ պատճառով մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում այն մթերքներին, որոնք օգնում են պահպանել աղիների առողջ միջավայրը։
Հետազոտությունների ընթացքում սև սալորի չիրը առանձնացել է իր օգտակար հատկություններով։ Պարզվել է, որ այն նպաստում է օգտակար բակտերիաների ակտիվացմանը և օգնում է պահպանել աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը։ Մասնագետների կարծիքով՝ սա կարող է նվազեցնել օրգանիզմում բորբոքային գործընթացների և որոշ հիվանդությունների առաջացման ռիսկը։
Բացի առողջարար հատկություններից, սև սալորի չիրը նաև հիանալի տարբերակ է քաղցրավենիքի փոխարեն։ Այն երկար ժամանակ հագեցնում է քաղցը, օգտակար է մարսողության համար և կարող է դառնալ ամենօրյա սննդակարգի կարևոր մասը։
Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 3-6 հատ սև սալորի չիր՝ օրգանիզմին անհրաժեշտ օգտակար նյութերով ապահովելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ MediaTime.am-ը։


