1 զ ոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բա խվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «KamAZ»-ը կայանված է եղել, երբ «Mercedes» մխրճվել է նրա հետնամասի մեջ։

267 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն