Առանձին հատվածներում կտեղա կարկուտ, սպասվում է նաև մառախուղ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

2109

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

2109․1

301 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն