Bloomberg-ի տվյալներով՝ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կարողությունը հասել է 1 միլիարդ դոլարի։
Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվողը 2007 թվականից ի վեր միայն աշխատավարձերի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Նա իր միլիարդատիրոջ կարգավիճակին հասել է առևտրային գործարքների, հեռուստատեսային եկամուտների և ներդրումների շնորհիվ։
Մեսսին դարձել է երկրորդ միլիարդատեր ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուից հետո։
Ակումբային մակարդակում Մեսսին խաղում է «Ինտեր Մայամի»-ում, որտեղ խաղում է 2023 թվականից։ Նրա հիմնական աշխատավարձը տարեկան 25 միլիոն դոլար է, իսկ տարեկան երաշխավորված ընդհանուր աշխատավարձը կազմում է մոտ 28.3 միլիոն դոլար։

Պայմանագիրը ներառում է նաև ակումբի սեփականության բաժնեմաս և Apple-ի և Adidas-ի հետ գործընկերություններից ստացված շահույթի բաշխում։ Մեսսիի տարեկան եկամուտը գնահատվում է մոտ 130 միլիոն դոլար։
Միևնույն ժամանակ, Forbes ամսագիրը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Քրիշտիանու Ռոնալդուին, որը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ում, անվանել է ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Ամսագրի տվյալներով՝ նա վերջին մեկ տարվա ընթացքում վաստակել է 300 միլիոն դոլար։


