Հրատապ լուր. Իրանը հարձակվել է Իսրայելի վրա. արձակվել է 400-ից 500 անօդաչու թռչող սարքեր (տեսանյութեր)

Իրանը պաշտոնապես հայտարարեց Իսրայելի վրա հարձակման մասին.

Իրանական բանակը զգուշացնում է. պատասխան հարված կհասցնենք բոլոր նրանց, ովքեր բացում են իրենց օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար։

Իսրայելի ուղղությամբ կգործարկվեն, ենթադրաբար, 400-ից մինչեւ 500 անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ Իրաքից, Սիրիայից, Հարավային Լիբանանից եւ Եմենի հուսիթների վերահսկողության տակ գտնվող շրջաններից, սակայն հիմնական մասը կգործարկվի Իրանից. այդ մասին ABC News հեռուստաալիքին հայտնել Է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

973 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն