Արտառոց դեպք՝ Վանաձորում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տարոնի բաժնում շորթում կատարելու հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։

Մասնավորապես, աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով, բնակիչների կողմից վճարված գումարները չի ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք է բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով՝ համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեն։

Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն է ստանում, ապա հանցագործության հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, լրացուցիչ տեղեկություններ է ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել է նրան և վերջինից շորթել է, ով էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված և բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով է արել»։

Ըստ տեղեկությունների՝ ոստիկաններն արդեն լսել են համատիրության նախագահին և կազմված փաստաթղթերն էլ փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

https://mediaroom.am/armenia/society/item/52263-2024-02-15-13-32-12.html

3 001 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն