Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է շրջանառվող խոսակցությունները, թե Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գտնվող, 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվելու է Ադրբեջանին։
«Արմենպրես»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ
պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ իրենց բողոքն արտահայտող Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներն ապրիլի 22-ին իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, իրականացվում են ականազերծման
362 Views