ՀՐԱՏԱՊ
Միրզոյանը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնգրեսի մասին
Թնդանпթի կրակոցներ կհնչեն. ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է
Եղանակը մայիսի 22-26-ը
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Միրզոյանը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնգրեսի մասին
21.05.2026
Թնդանпթի կրակոցներ կհնչեն. ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է
21.05.2026
Եղանակը մայիսի 22-26-ը
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Top ԼրահոսԳլխավորԼրահոսԿարևորՀայաստանՀասարակությունՔաղաքական

Միրզոյանը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնգրեսի մասին

21.05.2026 One Min Read
2 0

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Նախիջևանում կազմակերպվելիք «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսին, ասել է, որ Ադրբեջանի այդ օրակարգը «չի նպաստում առնվազն խաղաղությանը», հայտնում է «Ազատությունը»:

«Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք և դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Միրզոյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են այս մասին խոսել Ադրբեջանի նախագահի հետ, Միրզոյանը արձագանքել է, որ խոսելու են ադրբեջանցի գործընկերների հետ։ Հարցին էլ, թե արդյո՞ք սա վտանգում է խաղաղությանը, արտգործնախարարը պատասխանել է․

«Գիտեք, այդպես չէի ձևակերպի, ես կասեի՝ իսկապես, չի տեղավորվում խաղաղության այն մեծ տեսլականի մեջ, որը քանի անգամ միասին ենք նաև վերահաստատել մեր հանձնառությունը»։

Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջոցառումը անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ։

Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են գիտնականների, հետազոտողների և հասարակական գործիչների զեկույցներ «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների մասին»։

Share Article

Previous Post

Թնդանпթի կրակոցներ կհնչեն. ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am