ՀՐԱՏԱՊ
Վթարային ջրանջատում մայիսի 22-ին
Վարորդական իրավունքից զրկվածներին ի՞նչ է սպասվում
Միրզոյանը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնգրեսի մասին
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վթարային ջրանջատում մայիսի 22-ին
21.05.2026
Վարորդական իրավունքից զրկվածներին ի՞նչ է սպասվում
21.05.2026
Միրզոյանը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնգրեսի մասին
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Լրահոս

Վարորդական իրավունքից զրկվածներին ի՞նչ է սպասվում

21.05.2026 2 Min Read
10 0

ArmLur.am-ը պարզեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում արդեն խոստացել էր վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար ներդնել վերականգնման նոր, ավելի մեղմ պայմաններով համակարգ, իսկ այժմ այդ խոստումը ձևակերպվել է օրենսդրական նախաձեռնության տեսքով և դրվել հանրային քննարկման։Հիշեցնենք, որ նախքան սա Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում  էլ էր քվյարկություն արել։

ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վերականգնման գործող մոդելը՝ ներդնելով փորձաշրջանի համակարգ և սահմանափակ միավորների սկզբունք։

Նախագծով նախատեսվում է, որ վարելու իրավունքից զրկված անձինք, զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում դիմելու դեպքում, կարող են մեկ անգամ վերականգնել իրենց վարորդական իրավունքը առանց որակավորման քննությունների՝ 50 հազար դրամ պետական տուրքի վճարմամբ և 1 տարվա փորձաշրջանով։ Այդ ընթացքում վարորդներին կտրվի 6 տուգանային միավոր՝ գործող 13-ի փոխարեն։

Եթե փորձաշրջանի ընթացքում սպառվի տրամադրված 6 միավորը, վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ մեկ տարվա ժամկետով։ Երկրորդ և հաջորդ դեպքերում վերականգնումը հնարավոր կլինի միայն քննություններ հանձնելու միջոցով։

Նախագծում նաև ընդգծվում է, որ նոր կարգավորումները կտարածվեն նաև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վրա՝ մեկանգամյա վերականգնման հնարավորությամբ։

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող համակարգը բավարար արդյունավետ չի ապահովում վարքագծի փոփոխության վերահսկման առումով, և նոր մոդելի նպատակն է վարորդների ռեաբիլիտացիան՝ ավելի խիստ վերահսկվող փորձաշրջանի միջոցով։

Միաժամանակ նշվում է, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում, իսկ կարգավորումները մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

ArmLur.am-ը պարզեց նաև, որ նախաձեռնությունը կապվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցված խոստման հետ, որով նա հայտարարել էր վարորդական իրավունքների վերականգնման պարզեցված համակարգի ներդրման մասին։

Ներկայում նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Share Article

Previous Post

Միրզոյանը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կոնգրեսի մասին

Next Post

Վթարային ջրանջատում մայիսի 22-ին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am