Ռազմավարական գործընկերության փաստաթուղթն էլ ավելի է ընդլայնելու ՀՀ-ի հետ համագործակցությունը. Լիտվայի ԱԳ նախարար
Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական և քաղաքական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան եղել են երբևէ։
Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։


