Շիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի գործով կալանավորված BMW-ի վարորդի հայրը մահացել է
Շիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի գործով կալանավորված BMW-ի վարորդի հայրը մահացել է։
Ապրիլի 10-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում․ BMW-ի և Opel-ի բախման հետևանքով զոհվել էր 6 մարդ, որոնցից 2-ը՝ երեխա։ Եվս 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Նրանց վիճակը գնահատվել էր ծանր և ծայրահեղ ծանր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վարույթի շրջանակում BMW-ի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա կալանավորված է և գտնվում է հիվանդանոցում։
Վթարի հետևանքով նա կորցրել էր մորը, իսկ այսօր սրտի կաթվածից մահացել է նրա հայրը։
Տեսանյութը ստորև․


