Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով է ձերբակալվել. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունից հաստատում են, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։
«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,– հայտնել են NEWS.am–ին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալվել է արցախցի Արթուր Օսիպյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Թե որտեղ է Օսիպյանը, փաստաբանի խոսքով, հայտնի չէ. «Նրա հեռախոսները անջատված են, ֆեյսբուքյան էջն ընդհանրապես հեռացված է համացանցից, իսկ հարազատներն էլ նրա գտնվելու վայրի մասին որևէ տվյալ չունեն»։


