ՀՐԱՏԱՊ
Հաստատվել են դպրոցական արձակուրդների և ուսումնական պարապմունքների ժամկետները
Դուք պատասխան տալու եք Ձեր արածի համար. քաղաքացին՝ Փաշինյանին
Հատ–հատ գտնելու եմ ու սատկացնեմ. այո, սպառնում եմ ու կզցնելու եմ. Նիկոլ Փաշինյան
18 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Հաստատվել են դպրոցական արձակուրդների և ուսումնական պարապմունքների ժամկետները
18.05.2026
Դուք պատասխան տալու եք Ձեր արածի համար. քաղաքացին՝ Փաշինյանին
18.05.2026
Հատ–հատ գտնելու եմ ու սատկացնեմ. այո, սպառնում եմ ու կզցնելու եմ. Նիկոլ Փաշինյան
18.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Քաղաքական

Հատ–հատ գտնելու եմ ու սատկացնեմ. այո, սպառնում եմ ու կզցնելու եմ. Նիկոլ Փաշինյան

18.05.2026 2 Min Read
10 0

 

 

Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով և որպես ժողովրդի մանդատն ունեցող մարդ՝ Ես կոնկրետ անձանց սպառնում եմ, որ նրանք նստելու են, և պետք ա նստեն, իսկ ֆիզիկական սպառնալիքը վերաբերում է մասկեքով խոսացողներին։ Այո՛, դա ֆիզիկական սպառնալիք է, որովհետև մենք նրանց պոլերով ենք տալու։ Այս մասին մայիսի 18-ին, Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քրեական գործերով անցնում են որպես հանցագործությունների մասնակիցներ։ «Էդ ֆիզիկական սպառնալիք կարող է լինի մասկեքով ելույթ ունեցողների համար, որովհետև պոլերով ենք տալու, սատկացնելու ենք։ ԷՆ որ ավտոմատը ուսներին դրած խոսում են ես դրանց հատ-հատ գտնելու եմ ու սատկացնելու եմ։ Մեր իրավապահները ասֆալտ ուտցնելով դրանց տանելու են գցեմ քրեակատարողական հիմնարկներ։ Նման բան ութ տարվա ընթացքում արդեն եղել է բազմաթիվ դրվագներով»,- հավելել է Փաշինյանը։

Նա կրկնել է, որ իշխանությունները կտրել են «մաֆիայի» 23 գլուխներից 20-ը, և մնացել է երեք գլուխ՝ հավելելով, որ մինչև տարեվերջ այդ հարցը նույնպես պետք է լուծվի։ «Ես կնոջը չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել և հիմա էլ սպառնում եմ։ Սատկացնելու եմ։ Եթե կինը իրեն հաշիվ չի տալիս իրեն, որ խոսում է Հայաստանի ժողովրդի ներկայացուցչի հետ, ուրեմն ես էլ խոսում եմ իրա տերերի հետ ու սպառնում եմ։ Ես պատերազմի ժամանակ իմ ընտանիքին չեմ խնայել։ Իմ տղայի հետ նույն խրամատում գտնվող մարդը զոհվել է։ Նրանք, ովքեր ղարաբաղի ակցենտով սպառնալիքներ են ձևակերպում, բոլորը փախածներ են, վախկոտ ստահակներ են բոլորը։ Նրանց մի մասն արդեն դատվում է, և նրանք նույնպես պետք է կանգնեն դատարանի առաջ։

Այն դատաստանի մաֆիաները, որը նրանց անընդհատ ազատ է արձակում… Նրանք, ովքեր բարձունքներ ու դիրքեր են հանձնել, որպեսզի ինձ մեղադրեն ու իշխանափոխություն քննարկեն, թող գլուխները պատովը տան»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ դատավորները պետք է ունենան դատավորի կարգավիճակ։ «Նրանց, ովքեր ուզում են ժողովրդավարությունն օգտագործել ժողովրդավարության դեմ, ես իրանց սպառնում եմ։ Ես սպառնում եմ կալուգացի օլիգարխին, Ծառուկյան Գագոյին, Քոչարյան Ռոբերտին ու ոտերի տակ ընկնող Սերժին։ Ես ձեզ սատկացնելու եմ ու ծնկի բերեմ։ Ես ձեզ կզցնելու եմ»,- նշել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ իր խոսքերի հետ կապված իրավապահներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անհրաժեշտության դեպքում գնահատական կտան և միջոցներ կձեռնարկեն։

 

Share Article

Previous Post

Այսօրվա հերոսը մայրիկս էր, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյան

Next Post

Դուք պատասխան տալու եք Ձեր արածի համար. քաղաքացին՝ Փաշինյանին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am