Դերասան Կարո Հովհաննիսյանը նոր սիրելի ունի. բացառիկ լուսանկար

starnews.am-ը գրում է. Դերասան Կարո Հովհաննիսյանն այս ընթացքում հեռուստատեսային ակտիվ զբաղվածություն ունի, նա նաև իր երկրպագուների հետ շփվում է թատրոնի բեմից:

Այս տարիների ընթացքում բավականին ակտիվ քննարկվում էր դերասանի անձնականը: Խոսվում էր այն մասին, որ նրա կողքին սիրելի կա:

Հարցազրույցներից մեկում դերասանը, սակայն, հերքել էր այս տեղեկությունը. «Իմ կյանքում այս պահին ոչ ոք չկա՝ սիրտս ազատ է, միտքս՝ շատ զբաղված»։

Արդեն ժամեր առաջ դերասանն իր ինստագրամյան էջում հրապարակել է սիրառատ լուսանկար, որտեղ մենակ չէ.

«Այս ճամփորդությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ ինձ համար, մեզ համար»,- գրել է Կարոն` հրապարակմանը կից:

Նշենք, որ զույգը գտնվում է Թայլանդում:

488 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն