Սուրեն Իշխանյանը դարձել է Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Սուրեն Իշխանյանը դարձել է Մ17 Եվրոպայի չեմպիոն։
Նշենք, որ Իշխանյանը ներկայանում է 55 կգ քաշային կարգում։Եզրափակիչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Օսման Թեմիրսուլատնովին:
Մինչ այդ Սուրեն Իշխանյանը բոլորին ժամանակից շուտ էր հաղթում. Ֆրանսիացուն` 10։0, հունգարացուն` 15։4, իսկ ադրբեջանցուն 15։4 հաշվով։
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ը։
Ջանես Նազարյանը ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն է:


