ՀՐԱՏԱՊ
Կենդանակերպի այս նշանները հունիսին կդառնան փողի մագնիսներ
Եթե 10 տարի անընդմեջ տիրապետել եք որևէ անշարժ գույք՝ ո՞ր 4 պարտադիր պայմանների դեպքում կդառնաք այդ գույքի սեփականատերը
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
16 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Կենդանակերպի այս նշանները հունիսին կդառնան փողի մագնիսներ
16.05.2026
Եթե 10 տարի անընդմեջ տիրապետել եք որևէ անշարժ գույք՝ ո՞ր 4 պարտադիր պայմանների դեպքում կդառնաք այդ գույքի սեփականատերը
16.05.2026
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
16.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե 10 տարի անընդմեջ տիրապետել եք որևէ անշարժ գույք՝ ո՞ր 4 պարտադիր պայմանների դեպքում կդառնաք այդ գույքի սեփականատերը

16.05.2026 2 Min Read
12 0

 

Որպես կանոն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու համար պետք է գույքը ձեռք բերել օրինական ձևով։ Սակայն շատերը չգիտեն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականություն՝ ձեռքբերման վաղեմության ուժով։

 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ և 187-րդ հոդվածները սահմանում են տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու պայմանները։

Ի՞նչ է տիրազուրկ գույքը

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից։

Ե՞րբ կարող եք ձեռք բերել սեփականություն

Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։

Ձեռքբերման վաղեմության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները՝

տիրապետել 10 տարի,

բարեխղճորեն,

բացահայտ,

անընդմեջ,

որպես սեփական գույք։

Տիրապետման ժամկետի միացում

Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը։

Սեփականության իրավունքի ճանաչումը

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

Օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից։

Ինքնակամ կառույցների բացառություն

Օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով։ Սակայն սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։

Պաշտպանություն երրորդ անձանցից

Օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք։

Ուշադրություն. տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 10 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել այն որպես սեփական գույք։ Սեփականության իրավունքը ճանաչվում է դատարանի կողմից և ծագում է պետական գրանցման պահից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։

 

 

Share Article

Previous Post

Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը

Next Post

Կենդանակերպի այս նշանները հունիսին կդառնան փողի մագնիսներ

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am