ՀՐԱՏԱՊ
«15 տարի առաջ Ձեր ասածի համար զուգարանում զխկելով կսպանեին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հանտավիրուսը»՝ Հայաստանի հարևան երկրո՞ւմ
20,000 մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ, սա այն ապագան է, որը մենք միասին կառուցելու ենք. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)
12 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
«15 տարի առաջ Ձեր ասածի համար զուգարանում զխկելով կսպանեին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026
«Հանտավիրուսը»՝ Հայաստանի հարևան երկրո՞ւմ
12.05.2026
20,000 մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ, սա այն ապագան է, որը մենք միասին կառուցելու ենք. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)
12.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Top ԼրահոսԲլոգԻՐԱՎՈՒՆՔԼրահոսՀայաստանՀասարակություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանին սպառնում են (լուսանկար)

12.05.2026 3 Min Read
15 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․

«Հարգելի ԱԱԾ, ՀՀ ներքին գործերի նախարարություն – Ministry of Internal Affairs of Armenia և ՀՀ գլխավոր դատախազություն,

Սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։

Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո։

Դրանք հատկապես ակտիվանում են իմ յուրաքանչյուր հանրային հարցազրույցներից հետո։

Մասնավորապես, ավելի քան մեկ տարի է, ինչ նշված անձն անդադար բացում է տարբեր օգտահաշիվներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, այդ հաշիվներից ինձ ուղարկում է նամակներ իմ հանրային ակտիվության վերաբերյալ, ինձ հետ կապված հրապարակումների տակ գրում է մեկնաբանություններ, որոնք ակնհայտորեն պարունակում են սպառնալիք։

Օրինակ՝ գրառումներից մի քանիսն ունի հետևյալ բովանդակությունը․ «Ես կարող եմ նաև ուրիշ ճանապարհով սա անել, բայց չեմ ցանկանում Ձեզ նեղություն տալ»։ Մեկ այլ դեպքում գրել է․ «Ես Ձեզ ցույց տվեցի, որ, եթե ցանկանամ, կարող եմ Ձեզ նեղություն տալ, փառք Աստծո, ունեմ այդ հնարավորությունը, բայց դա ամենատհաճ բանն է…» կամ «թե հակառակը՝ կոպիտ վարվեմ Ձեզ հետ, ստիպեմ, խեղդեմ?», «խառնված էիք․․․հասկացաք, որ դամագացա եմ լինելու» և այլն։ Ես տևական ժամանակ է, ինչ արգելափակում եմ այդ օգտահաշիվները, որոնցից նա անընդհատ սպառնում է, թե որքան էլ արգելափակեմ, միևնույնն է՝ շարունակելու է հետապնդել ինձ, այսինքն՝ կարող է բացել անթիվ օգտահաշիվներ (կից սքրինշոթում դա ներկայացված է)։

Վերջին շրջանում հետապնդումները տեղի են ունենում նաև սոցիալական մեդիայից դուրս՝ իմ հարցազրույցներից անմիջապես հետո։ Օրինակ՝ մայիսի 10-ին՝ առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում, երբ ես դուրս եկա բնակարանից, տեսա, որ նա շենքի բակում ինձ է սպասում 37PC141 պետհամարանիշով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինձ նկատելով՝ նա դուրս եկավ մեքենայից ու դա արեց ցուցադրաբար, որպեսզի ես դա տեսնեմ։ Ես տեսանկարահանեցի ավտոմեքենան և նրան, այնուհետև արագ հեռացա այդ վայրից։ Սրանից բացի, այդ անձը մեր բակում է հայտնվում նաև երեկոյան ժամերին, երբ մութն ընկնում է, սպասում է տանից իմ դուրս գալուն կամ տուն վերադառնալուն, գրառումներ է անում դրա մասին, փորձում է քայլել իմ հետևից, ֆիզիկական անկանոն շարժումներ է անում, ու դա անում է այնպես, որ ահաբեկի կամ վախ առաջացնի։

Նշված անձի գործողություններն անօրինական հոգեկան ներգործություն են ինձ վրա, ինչպես նաև ֆիզիկական ներգործության իրական վտանգի սպառնալիք։ Բանն այն է, որ նա զուգահեռում է սոցիալական ցանցերում ինձ հետապնդելը իրական կյանքում հետապնդելու արարքների հետ։ Ընդ որում, ցույց է տալիս, որ իր քայլերում հետևողական է, այսինքն՝ սոցիալական մեդիայում նամակով սպառնում է անել կամ հետապնդել ինձ, ու հետո դա անում է իրական կյանքում։ Օրինակ, եթե գրում է, որ սպասում է ինձ շենքի տակ, հետո փաստացի հայտնվում է այդ տարածքում՝ ինձ ահաբեկելու միտումով։ Դրանով ցույց է տալիս, որ իր հետապնդումներից չեմ կարող խուսափել, նա իր սպառնալիքները կատարելու է։

Ինձ այս ամենը խիստ անհանգստություն է պատճառում։ Նշված անձը դա անում է, որպեսզի տագնապ առաջացնի ինձ մոտ, ակնհայտ հոգեկան ներգործություն է գործում իմ ու ընտանիքիս վրա, առկա են ֆիզիկական ներգործության սպառնալիքներ։

Կից ներկայացնում եմ տեսանյութը, մի քանի սքրինշոթներ նրա գրառումներից ու մեկնաբանություններից, որոնք նա գրելուց ժամեր անց արագորեն հեռացնում է, կարճ ասած՝ մաքրում է հետքերը։

Սա ակնհայտորեն կապված է իմ հանրային ու հասարակական գործունեության հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ակտիվորեն հանրային տիրույթում քննադատում եմ ներկայիս իշխանություններին, նրանց քաղաքականությունը, զբաղվում եմ Ադրբեջանից եկող վտանգների, Ադրբեջանում պետական մակարդակով մշակվող ծրագրերի բացահայտմամբ՝ մեր հանրության համար։

Վստահ եմ՝ մեքենայի համարներով և դեմքով արագորեն կհայտնաբերեք սույն անձին և կպարզեք, թե ինչու և ինչ հանգամանքներում է նա սկսել ինձ հետապնդել և սպառնալ՝ սկզբում սոցցանցային տիրույթում, իսկ հիմա արդեն՝ իրական կյանքում՝ ֆիզիկապես ու հոգեպես։

Հույս ունեմ՝ արագորեն կբացահայտվեն սույն անձի մոտիվները, իսկ իմ կյանքին ու ֆիզիկական անվտանգությանը ուղղված սպառնալիքները կվերանան, և այս անձի նման անօրինական ու վտանգավոր վարքագիծը կկանխվի։ Կսպասեմ ձեր արձագանքին՝ իմ հետագա քայլերը պլանավորելու համար»։

Share Article

Previous Post

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները` մայիսի 12-ին

Next Post

Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am