Մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու․ ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում․ Սամվել Կարապետյան
Մեր ժողովրդի 25-30 տոկոսը մոլորված է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան՝ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա իշխանությունները, արմավիրցիների և արարատցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ո՞նց անեն, որ Ալիևի դուրը գան, ո՞նց անեն՝ նրա հրամանները կատարեն, ո՞նց անեն՝ 300,000 ադրբեջանցի բերեն, ապահովեն թե՛ բնակարաններով, թե՛ աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարգադրել է», – ասել է Կարապետյանը։
Նա նշել է, թե իշխանության գալու պարագայում այդ ամենը կանգնեցնելու են և հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու։
«Մենք ունենալու ենք արժանապատիվ երկիր՝ արժանապատիվ սկզբունքներով։ Եթե հարցը ձեռնտու է մեր երկրին, ուրեմն ուզում է Ալիևը լինի, ուզում է Թուրքիան լինի, ուզում են ռուսները լինեն, ուզում են եվրոպացիները, ուզում են ամերիկացիները, մենք պետք է նայենք՝ ի՞նչն է մեր երկրի շահերին համապատասխանում։
Ես ամենածանր պայմաններն անցել եմ, եթե ես մինչև վերջ չգնայի, 5-րդ օրը ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու»,-ասել է Սամվել Կարապետյանը։


