Հանտավիրուսը տարածվում է
Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։
Ֆրանսիայի քաղաքացուհու թեստը դրական է. ավելի վաղ ի հայտ էին եկել հանտավիրուսի ախտանիշներ: Նրա վիճակը աստիճանաբար վատթարանում է, հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։
«Հոնդիուս» նավից իջեցված մյուս 4 ֆրանսիացիների թեստերը բացասական են եղել։
Հանտավիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել նաև այն 17 ամերիկացիներից երկուսի մոտ, որոնք գտնվել են նավի վրա։ Հիվանդներից մեկի մոտ հանտավիրուսի թույլ դրական թեստ է արձանագրվել, իսկ երկրորդ հիվանդի մոտ վիրուսը դեռ չի հաստատվել։ Այդ մասին էլ հայտարարել է ԱՄՆ Առողջապահության նախարարությունը՝ X-ում:
Հիշեցնենք՝ ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Հոնդիուս»-ում հայտնաբերվել է 8 հիվանդ, որոնցից վեցի մոտ արդեն հաստատվել էր հանտավիրուսը։ Նոր դեպքերով հիվանդների թիվն աճել է մինչև 11, իսկ հաստատված վարակների թիվը՝ մինչև 8 դեպք։
Հաղորդվում է՝ 3 մարդ մահացել է՝ Նիդերլանդներից ամուսնական զույգը և Գերմանիայի քաղաքացին։


