ՀՐԱՏԱՊ
«Մայրը միշտ տոն է»․ Անդրեի և մայրիկի պարը հուզել է բոլորին
Ամուսնության ընթացքում ձեռքբերված գույք՝ ինչպե՞ս տարբերել համատեղը անձնականից
Նա լավ կատակերգու է. Լավրով
10 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
«Մայրը միշտ տոն է»․ Անդրեի և մայրիկի պարը հուզել է բոլորին
10.05.2026
Ամուսնության ընթացքում ձեռքբերված գույք՝ ինչպե՞ս տարբերել համատեղը անձնականից
10.05.2026
Նա լավ կատակերգու է. Լավրով
10.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԻՐԱՎՈՒՆՔ

Ամուսնության ընթացքում ձեռքբերված գույք՝ ինչպե՞ս տարբերել համատեղը անձնականից

10.05.2026 2 Min Read
9 0

 

Որպես կանոն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը համարվում է նրանց համատեղ սեփականություն։ Սակայն շատերը չգիտեն, որ օրենքը սահմանում է բացառություններ, երբ գույքը մնում է ամուսիններից մեկի անձնական սեփականությունը։

 

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է ամուսինների համատեղ և անձնական գույքի տարբերակման կանոնները։

Համատեղ սեփականություն

Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով։

Անձնական սեփականություն

Օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձնական սեփականություն են համարվում՝

մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը,

ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր ստացած գույքը,

ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգություն ստացած գույքը։

Անհատական օգտագործման գույք

Օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է։

Անձնական գույքի համատեղ սեփականության վերածում

Օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով։

Պարտավորությունների համար պատասխանատվություն

Օրենսգրքի 201-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա։

Ուշադրություն. ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը համարվում է համատեղ սեփականություն, բացառությամբ անձնական օգտագործման գույքի, նվեր կամ ժառանգություն ստացած գույքի։ Անձնական գույքը կարող է վերածվել համատեղ սեփականության, եթե դրա արժեքը նշանակալի չափով ավելացել է մյուս ամուսնու կամ համատեղ գույքի հաշվին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։

 

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի

Share Article

Previous Post

Նա լավ կատակերգու է. Լավրով

Next Post

«Մայրը միշտ տոն է»․ Անդրեի և մայրիկի պարը հուզել է բոլորին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am