MediaTime.am-ը գրում է`
♈ Խոյ
Օրը բարենպաստ է անձնական նախագծերի և նոր մտահղացումների համար: Հնարավոր է ստանաք հետաքրքրող լուր, որը կփոխի ձեր առաջիկա անելիքների պլանը։ Խուսափեք ֆինանսական չմտածված ծախսերից:
♉ Ցուլ
Հարմար օր է հանգստի, վերականգնման և առօրյա հոգսերից կտրվելու համար: Աշխատանքում կամ բիզնեսում փորձեք չբարդացնել իրավիճակը․ պարզ լուծումներն այսօր առավել արդյունավետ կլինեն։
♊ Երկվորյակներ
Շփումը մարդկանց հետ այսօր կբերի հաճախալի բացահայտումներ և հետաքրքրիր գաղափարներ: Հիանալի օր է գործնական կապեր հաստատելու կամ հին ծանոթների հետ շփումը վերականգնելու համար։
♋ Խեցգետին
Կենտրոնացեք տնային գործերի և ընտանեկան հարցերի վրա։ Մտերիմների հետ անցկացրած ժամանակը կօգնի լիցքաթափվել և վերականգնել էներգիան։ Ֆինանսական հարցերում հնարավոր են դրական տեղաշարժեր:
♌ Առյուծ
Ձեր էներգիան և խարիզման կգրավեն շրջապատի ուշադրությունը: Օրը հարմար է ստեղծագործական խնդիրներ լուծելու և հասարակության մեջ աչքի ընկնելու համար։ Մի մոռացեք լսել նաև մյուսների կարծիքը:
♍ Կույս
Աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել պլանավորմամբ և վերլուծությամբ։ Այսօր արված ճշգրիտ հաշվարկները կօգնեն խուսափել ապագա սխալներից։ Հոգ տարեք ձեր առողջության և հանգստի մասին:
♎ Կշեռք
Օրը խոստանում է հաճախելի պահեր սիրային և անձնական հարաբերություններում։ Հարմար պահ է սրտաբաց զրույցների, անհասկացողությունները հարթելու և ներդաշնակություն ստեղծելու համար:
♏ Կարիճ
Ձեր կամքի ուժն ու վճռականությունը կօգնեն հաղթահարել ցանկացած բարդություն։ Ֆինանսական հարցերում ցուցաբերեք զգուշություն և մի հավատացեք արագ շահույթի խոստումներին:
♐ Աղեղնավոր
Նոր հորիզոններ և հնարավորություններ են բացվում ձեր առջև: Լավ օր է ուսման, ինքնակրթության կամ ապագա ուղևորությունների պլանավորման համար: Լավատեսությունը կօգնի հեշտությամբ հաղթահարել փոքրիկ խոչընդոտները:
♑ Այծեղջյուր
Կենտրոնացեք մասնագիտական կամ բիզնես խնդիրների վրա։ Ձեր հետևողականությունն ու աշխատասիրությունը անպայման կգնահատվեն ղեկավարության կամ գործընկերների կողմից: Երեկոն նվիրեք հանգստին:
♒ Ջրհոս
Հնարավոր են անսպասելի հանդիպումներ կամ հետաքրքրիր առաջարկներ: Այսօր արժե բաց լինել նոր տեղեկատվության և փոփոխությունների համար: Ձեր ինտուիցիան կհուշի ճիշտ ուղղին:
♓ Ձկներ
Զգացմունքային առումով բավականին հանգիստ օր է: Հարմար պահ է ներքին աշխարհի վրա կենտրոնանալու, հոբբիով զբաղվելու կամ պարզապես մտերիմների շրջապատում ջերմ երեկո անցկացնելու համար։


