Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով
Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթուղթ, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է», – ասել է Բայրամովը։
Ըստ Բայրամովի՝ «Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել»։
Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել, որ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել:
civilnet.am


