ՀՐԱՏԱՊ
Բանակից տարկետում՝ աշխարհի լավագույն բուհերի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից
2-ամյա աղջիկը ծնողներից փախել և ավտոբուս է նստել (տեսանյութ)
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
09 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Բանակից տարկետում՝ աշխարհի լավագույն բուհերի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից
09.05.2026
2-ամյա աղջիկը ծնողներից փախել և ավտոբուս է նստել (տեսանյութ)
09.05.2026
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
09.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
ԼրահոսԿարևորԿՐԹՈՒԹՅՈՒՆՀայաստան

Բանակից տարկետում՝ աշխարհի լավագույն բուհերի համար․ ովքեր կարող են օգտվել ծրագրից

09.05.2026 2 Min Read
3 0
Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է աշխարհի լավագույն բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։ Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունից, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և զինվորական ծառայությունից ազատման նոր համակարգի ներդրում:Աշխարհի լավագույն բուհեր են համարվում https://www.shanghairanking.com/ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունները:

Նշված հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներն ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար կստանան զինվորական ծառայության զորակոչից տարկետում։

Կարգի 1-ին հավելվածով կարգավորվում են աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմումը ներկայացնելու պահին 17 տարին լրացած քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև համապատասխան ուսումնական հաստատության ուսանող կամ դիմորդ լինելու մասին փաստաթղթերը:

2-րդ հավելվածով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված հարաբերությունները: Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացին տարկետման ընթացքում յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում պարտավոր է ՀՀ-ում փաստացի գտնվել 183 և ավելի օր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել գործատուի կողմից գործուղվելու կամ գործատուի համաձայնությամբ որակավորման բարձրացման նպատակով ՀՀ-ում չգտնվելու հանգամանքներով:

Առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու պահանջը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում, եթե քաղաքացին որակավորման բարձրացման նպատակով գտնվում է այլ երկրում, կամ քաղաքացու կամքից անկախ հանգամանքներում նա չի աշխատում տվյալ կազմակերպությունում: Աշխատանքն ընդհատվելու դեպքում քաղաքացին պարտավոր է երեք ամսվա ընթացքում սույն կարգի պահանջներին համապատասխան անցնել նոր աշխատանքի: Նշված պահանջը չկատարելու դեպքում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

3-րդ հավելվածով սահմանվել են այն ոլորտները, որոնցում աշխատելու համար քաղաքացիներին կտրամադրվի տարկետում: Դրանք են՝

  • հանրային կառավարման ոլորտ
  • կրթության և գիտության ոլորտ
  • ռազմարդյունաբերության ոլորտ
  • բարձր տեխնոլոգիաների ոլորտ
  • արդյունաբերության ոլորտ, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, գյուղմթերքի արտադրությունը և հանքարդյունաբերությունը
  • առողջապահության ոլորտ
  • ֆինանսական ոլորտ

Ներդրված տարկետման նոր համակարգը նպատակ ունի խրախուսելու աշխարհի լավագույն բուհերում սովորած քաղաքացիների վերադարձը հայրենիք և նրանց ընդգրկումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:

Իրավաբան.net

Share Article

Previous Post

2-ամյա աղջիկը ծնողներից փախել և ավտոբուս է նստել (տեսանյութ)

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am