2-ամյա աղջիկը ծնողներից փախել և ավտոբուս է նստել (տեսանյութ)
Թուրքիայի Զոնգուլդակ քաղաքում երկու տարեկան աղջնակը, որը մի քանի վայրկյանով մնացել էր հարազատների ուշադրությունից դուրս, ինքնուրույն բարձրացել է հասարակական ավտոբուս և «ճանապարհորդության» մեկնել։
Երբ ավտոբուսը սկսել է շարժվել, երեխան լաց է եղել։
Վարորդն անմիջապես կանգնեցրել է տրանսպորտը և, նկատելով, որ փոքրիկը մենակ է, զանգահարել է ոստիկանություն։ Իրավապահները շատ արագ երեխային վերադարձրել են շոկի մեջ գտնվող ծնողներին։
Աղբյուր՝ Milliyet


