Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասին։ Տարածաշրջանի վրա հարձակման մասին, որտեղ գտնվում է Ռուսաստանի հարավի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը, հայտնի է դարձել Mash տելեգրամյան ալիքի հաղորդագրությունից։
Mash -ի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղում տարածաշրջանի վրա հարձակումը։ Իշխանությունները կոչ են արել տարածաշրջանի բնակիչներին երեխաներին դպրոց չուղարկել։ Կրասնոդարի երկրամասում տագնապի ազդանշանների ձայների մասին հայտնում է նաև տեղական լրատվական պորտալը։
Ավելի վաղ հաղորդվել էր Ռոստովի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակման մասին։ Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Դոնի Ռոստովում և Տագանրոգում, ինչպես նաև Ազովի, Դուբովսկի, Զերնոգրադի, Կամենսկի, Միլլերովոյի, Մյասնիկովսկի և Նեկլինովսկի շրջաններում։


