Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 16-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 16-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։

Источник: https://ipress.am/hy/page/%D6%85%D5%A4%D5%AB-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%AF-%D5%AF%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%AF%D5%A1-%D6%85%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8?fbclid=IwY2xjawEtid9leHRuA2FlbQIxMQABHRCMkzIdFW85csBkC2Z_g5dVyvRnHTa5B2LQc3t-EeVW6uQp1on0b_nWvQ_aem_FN7Tq6_LA9qQibPY_kiTfw

262 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն