Կինը երեխա է ունեցել իր 14-ամյա ազգականից
Նոր Զելանդիայի միբնակչուհի դատարան է ներկայացել 20 տարի անց այն բանից հետո, երբ սեռական հարաբերություն է ունեցել իր 14-ամյա զարմիկի հետ և նրա երեխային լույս աշխարհ բերել, հաղորդում է NZ Herald-ը։ Գործի փաստաթղթերի համաձայն՝ կնոջ և նրա ազգականի միջև հարաբերությունները տևել են 2004-ից մինչև 2008 թվականը, մինչև տուժածի 18 տարեկան դառնալը։ Առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել, երբ տղան 14 տարեկան էր, իսկ կինը՝ 21։
Զույգը երեխա է ունեցել 2005 թվականին։ Քրեական գործը հարուցվել է այս իրադարձություններից տասնամյակներ անց՝ 2026 թվականին. տուժած զարմիկը, որն այժմ 36 տարեկան է, դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը։
Դատավորը մեղադրյալի գործողությունները որակել է որպես անչափահասի հետ անօրինական սեռական հարաբերություն։ Մեղադրյալը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 10 ամսվա տնային կալանքի։
Իր դատավճռում դատավորը նշել է, որ տուժածը, իր տարիքի պատճառով, «քիչ վերահսկողություն ուներ» իրավիճակի նկատմամբ։ Այս հարաբերությունից ծնված երեխան դատավարության պահին արդեն չափահաս էր դարձել։


