Հայաստանի մի քանի բնակավայրերում այսօր՝ մայիսի 6-ին ձյուն է տեղում
Չնայած գարունը մոտենում է ավարտին, սակայն Հայաստանի մի քանի բնակավայրերում այսօր՝ մայիսի 6-ին ձյուն է տեղում։ Իր ֆեյսբուքյան էջում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Նահապետավան գյուղում տեղացող ձյան տեսանյութեր է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


