ՆԳՆ-ն հաստատեց․ որտեղից է կալանավորը դիմել փախուստի․ ինչ է կատարվում այս պահին
Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի։
Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են լրատվամիջոցներին։
«Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են»
Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ.Ե-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։
Հ.Ե-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։
Կալանավորը փախել է դատարանի խցից։
Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


