Երևանում տրшնսպпրտից օգտվելու հшմար կգործի 8 տեսակի տոմս

Երևանում տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս։ Այս մասին նշվում է transport.yerevan.am կայքում։ «90 րոպե» Այս տոմսը նախատեսված է 90 րոպեի ընթացքում օգտագործման համար՝ հնարավորություն տալով կատարել մինչև 3 ուղևորություն։

Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։ «1 օր» Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 8 ուղևորություն 24 ժամվա ընթացքում։ Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։ «7 օր» Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 30 ուևորություն 7 օրվա ընթացքում։ Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։ «30 օր» Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություններ 30 օրվա ընթացքում։ Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։ «90 օր» Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 90 օրվա ընթացքում։ Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։ «365 օր» Այս տոմսը թույլ է տալիս կատարել անսահմանափակ թվով ուղևորություն 365 օրվա ընթացքում։ Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։ «10 ուղևորություն» (Բազմակի օգտագործման տոմս) Այս տոմսը թույլ է տալիս կատարել 10 ուղևորություն 30 օրվա ընթացքում։ Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։ «Զվարթնոց» օդանավակայան տոմս Այս տոմսը նախատեսված է դեպի «Զվարթնոց» օդանավակայանից կամ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն մեկ ուղևորություն կատարելու համար։ Օգտագործման ժամկետը՝ ձեռքբերման պահից 30 օր։

Դեռևս դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է․ «․․․Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել: Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։ Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման: Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։ Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից: Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները: Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով: Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին: Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Մեկնաբանել