ՀՀ ՊՆ-ն հորդորում է խուճապի չմատնվել

Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ:

https://iravaban.net/488401.html?fbclid=IwY2xjawEgB-pleHRuA2FlbQIxMQABHfZNjaA0VPqBynJ_a_f6IWKysRX1M5HNfNrY0Ibs3HilMGIX6_nbc_BUvg_aem_TKY3qE0_8rpaQGtrn7MVdw

59 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն