Սկեսուրս ու սկեսրայրս ոսկեղենս գողացել են, գրավ դրել, բայց որ իմացա՝ ինչ համար են արել, ասեցի՝ ինձ պետք չի էդ ոսկին, շատ ճիշտ եք վարվել

Սկեսուրս ու սկեսրայրս աշխատող մարդիկ են։ Երբեք ու երբեք չես կարող ասել, թե նրանք գլուխ են պահում իրենց գործերում և կամ էլ չեն կարողանում աշխատել։ Խոսքն այս մասին չէ բնավ, պարզապես կան բաներ, որ նրանք միասին, թեկուզ և երկուսի աշխատավարձով, անել չեն կարող։
Էն օրը ուզում էի ոսկեղենիցս մի մատանի վերցնել, կրել, ու տեսնում եմ՝ ոսկեղենս չկա։ Պատկերացրեք վիճակս, արդեն մտածում էի, որ գողություն են արել, ու արդեն իրար էի խառնվել, ուզում էի ոստիկանություն կանչել։
Տենց հուզված ստած էի, մեկ էլ սկեսուրս ներս մտավ։ Երբ որ իմացավ՝ ինչի եմ վատացել, ասաց․

-Աղջիկս, մի անհանգստացիր, էդ ամենը ես եմ վերցրել։

Ապշեցի, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Իսկ սկեսուրս շատ վատ զգալով շարունակեց․
-Հա, մի շտապիր մեզ մեղադրել։ Ես ու սկեսրայրդ ենք վերցրել ոսկեղենդ, գրավդրել ու բանակի համար օգնություն գնել։ Հիմա աշխատավարձը հենց ստանանք, գրավից դուրս կհանենք ու քեզ կբերենք։

Լաց եղա հուզմունքից։ Ասեցի՝ կարիքը չկա, երբ կուենաք, էդ ժամանակ էլ բերեք։ Հայրենիքը մենակ խոսքերով չեն սիրում։

1 092 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն