ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ առաջիկա օրերին Հայաստանում խոշոր իրադարձություններ են սպասվում:
Երեկվանից Հայաստան են ժամանում մհյուրեր, մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ են լինելու Հայաստանում:
Վարչապետը հիշեցրել է, որ սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հաջորդ օրը՝ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան, սպասվում է նաև Մակրոնի ու ՀՀ վարչապետի այցը Գյումրի, որտեղ տեղի կունենա համերգ՝ ֆրանսիացի և հայ երգիչների մասնակցությամբ, սպասվում է նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, որի վերնագիրն արդեն բավականին խոսուն է:
Ըստ Փաշինյանի՝ այս բոլոր միջոցառումներով պայմանավորված երթևեկության սահմանափակումներ են սպասվում, կլինեն վարորդների համար անհարմարություններ, այդ պատճառով էլ մայիսի 4-ը հայտարարվել է որպես ոչ աշխատանքային օր:



No Comment! Be the first one.