Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է հաստատել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Նախագծով նախատեսվում է ավագ սերնդի քաղաքացիներին հնարավորություն տալ զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները, մշակելու գործարար ծրագրեր և դրանց իրականացման համար ստանալու մինչև 2 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն։
Ի՞նչ փոփոխություն է նախատեսվու
Ծրագրի շահառու կարող են դառնալ 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն կամ ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության պայմանագրի կնքումը գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ձեռք բերել իրավաբանական անձի հիմնադրի կամ գործադիր մարմնի ղեկավարի կարգավիճակ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝
- ձեռնարկատիրական հմտությունների զարգացման կրթական ծրագրերում ներգրավել առնվազն 400 քաղաքացու,
- կրթական ծրագիրն ավարտած և առնվազն 60 տոկոս գնահատական ստացած մասնակիցներին տրամադրել 12 ամիս վավեր հավաստագիր,
- մեկ շահառուի համար տրամադրել մինչև 2 միլիոն դրամ աջակցություն,
- ֆինանսական աջակցություն տրամադրել առավելագույնը 200 շահառուի։
Աջակցության համար կարող են դիմել կրթական ծրագիր անցած, գործարար ծրագիր մշակած և համապատասխան հավաստագիր ստացած քաղաքացիները։
Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ծրագրին մասնակցող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Գումարը կփոխանցվի շահառուի հատուկ նպատակային հաշվին և կվճարվի անմիջապես ապրանք մատակարարողին, աշխատանք կատարողին կամ ծառայություն մատուցողին՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա։
Նախապատվությունը կտրվի սահմանամերձ, ապա լեռնային և բարձրլեռնային, այնուհետև այլ գյուղական և քաղաքային բնակավայրերի դիմողներին։ Միևնույն առաջնահերթության խմբում առավելություն կունենան կրթական ծրագրին դիմելու պահին կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող քաղաքացիները։
Ինչո՞ւ է անհրաժեշտ ծրագիրը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի մշակումը պայմանավորված է բնակչության ծերացման միտումներով և ավագ սերնդի մասնագիտական փորձի, գիտելիքների ու հմտությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ։
Նշվում է, որ տարեց քաղաքացիների տնտեսական ակտիվությունը շարունակում է սահմանափակ մնալ՝ պայմանավորված աշխատաշուկայի փոփոխվող պահանջներով, թվային և տեխնոլոգիական հմտությունների պակասով, ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ և մրցունակության ապահովման դժվարություններով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 63–75 տարեկան կենսաթոշակառուների թիվը 343 հազար 702 է։ Նրանցից 199 հազար 13-ը կանայք են, իսկ 144 հազար 689-ը՝ տղամարդիկ։
Նույն տարիքային խմբում սոցիալապես անապահով անձանց թիվը 17 հազար 925 է, միայնակ բնակվողներինը՝ 13 հազար 243, տեղահանվածներինը՝ 21 հազար 266, իսկ հաշմանդամություն ունեցող անձանցը՝ շուրջ 79 հազար 625։
Հիմնավորման համաձայն՝ ծրագիրը նպատակ ունի խթանել ավագ սերնդի տնտեսական ներգրավվածությունը և նպաստել նրանց ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը։Կառավարությունն առաջարկում է հաստատել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր։ Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, համապատասխան նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Նախագծով նախատեսվում է ավագ սերնդի քաղաքացիներին հնարավորություն տալ զարգացնելու ձեռնարկատիրական հմտությունները, մշակելու գործարար ծրագրեր և դրանց իրականացման համար ստանալու մինչև 2 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն։
Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում
Ծրագրի շահառու կարող են դառնալ 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն կամ ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության պայմանագրի կնքումը գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ձեռք բերել իրավաբանական անձի հիմնադրի կամ գործադիր մարմնի ղեկավարի կարգավիճակ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝
- ձեռնարկատիրական հմտությունների զարգացման կրթական ծրագրերում ներգրավել առնվազն 400 քաղաքացու,
- կրթական ծրագիրն ավարտած և առնվազն 60 տոկոս գնահատական ստացած մասնակիցներին տրամադրել 12 ամիս վավեր հավաստագիր,
- մեկ շահառուի համար տրամադրել մինչև 2 միլիոն դրամ աջակցություն,
- ֆինանսական աջակցություն տրամադրել առավելագույնը 200 շահառուի։
Աջակցության համար կարող են դիմել կրթական ծրագիր անցած, գործարար ծրագիր մշակած և համապատասխան հավաստագիր ստացած քաղաքացիները։
Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի ծրագրին մասնակցող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Գումարը կփոխանցվի շահառուի հատուկ նպատակային հաշվին և կվճարվի անմիջապես ապրանք մատակարարողին, աշխատանք կատարողին կամ ծառայություն մատուցողին՝ համապատասխան փաստաթղթերի հիման վրա։
Նախապատվությունը կտրվի սահմանամերձ, ապա լեռնային և բարձրլեռնային, այնուհետև այլ գյուղական և քաղաքային բնակավայրերի դիմողներին։ Միևնույն առաջնահերթության խմբում առավելություն կունենան կրթական ծրագրին դիմելու պահին կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող քաղաքացիները։
Ինչո՞ւ է անհրաժեշտ ծրագիրը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի մշակումը պայմանավորված է բնակչության ծերացման միտումներով և ավագ սերնդի մասնագիտական փորձի, գիտելիքների ու հմտությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ։
Նշվում է, որ տարեց քաղաքացիների տնտեսական ակտիվությունը շարունակում է սահմանափակ մնալ՝ պայմանավորված աշխատաշուկայի փոփոխվող պահանջներով, թվային և տեխնոլոգիական հմտությունների պակասով, ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությամբ և մրցունակության ապահովման դժվարություններով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 63–75 տարեկան կենսաթոշակառուների թիվը 343 հազար 702 է։ Նրանցից 199 հազար 13-ը կանայք են, իսկ 144 հազար 689-ը՝ տղամարդիկ։
Նույն տարիքային խմբում սոցիալապես անապահով անձանց թիվը 17 հազար 925 է, միայնակ բնակվողներինը՝ 13 հազար 243, տեղահանվածներինը՝ 21 հազար 266, իսկ հաշմանդամություն ունեցող անձանցը՝ շուրջ 79 հազար 625։
Հիմնավորման համաձայն՝ ծրագիրը նպատակ ունի խթանել ավագ սերնդի տնտեսական ներգրավվածությունը և նպաստել նրանց ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը։
Ո՞վ է մշակել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի կատարման շրջանակում։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է առնվազն 400 քաղաքացու ներգրավում ձեռնարկատիրական հմտությունների զարգացման կրթական ծրագրերում, իսկ ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 200 շահառուի։
Ակնկալվում է նաև համայնքներում տնտեսական շրջանառության աշխուժացում, նոր աշխատատեղերի կամ ինքնազբաղվածության հնարավորությունների ստեղծում և պահպանում, ինչպես նաև կանանց տնտեսական ակտիվության բարձրացում։
Շահառուները պետք է ապահովեն գործարար ծրագրով նախատեսված գործունեության առնվազն 12-ամսյա շարունակականությունը։ Աջակցության ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալների ներկայացման կամ ծրագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում գումարը ենթակա կլինի ամբողջական կամ մասնակի վերադարձման պետական բյուջե։
Ի՞նչ գումար է նախատեսվում հատկացնել
Մեկ շահառուի համար նախատեսված
առավելագույն աջակցության չափը 2 միլիոն դրամ է, իսկ շահառուների առավելագույն թիվը՝ 200։
Այսպիսով, ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցության ընդհանուր առավելագույն չափը կկազմի 400 միլիոն դրամ։
Գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ 2027 թվականի պետական բյուջեից՝ 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուներին։
Կրթական ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից միջոցներ չեն նախատեսվում․ դրանք կկազմակերպվեն միջազգային կազմակերպությունների, զարգացման գործընկերների կամ այլ դոնոր կառույցների աջակցությամբ։
Նշենք, որ 2027 թվականին նոր դիմումների ընդունում և նոր շահառուների ընտրություն չի նախատեսվում։
Ո՞վ է մշակել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հունվարի 9-ի նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի կատարման շրջանակում։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է առնվազն 400 քաղաքացու ներգրավում ձեռնարկատիրական հմտությունների զարգացման կրթական ծրագրերում, իսկ ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 200 շահառուի։
Ակնկալվում է նաև համայնքներում տնտեսական շրջանառության աշխուժացում, նոր աշխատատեղերի կամ ինքնազբաղվածության հնարավորությունների ստեղծում և պահպանում, ինչպես նաև կանանց տնտեսական ակտիվության բարձրացում։
Շահառուները պետք է ապահովեն գործարար ծրագրով նախատեսված գործունեության առնվազն 12-ամսյա շարունակականությունը։ Աջակցության ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալների ներկայացման կամ ծրագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում գումարը ենթակա կլինի ամբողջական կամ մասնակի վերադարձման պետական բյուջե։
Ի՞նչ գումար է նախատեսվում հատկացնել
Մեկ շահառուի համար նախատեսված առավելագույն աջակցության չափը 2 միլիոն դրամ է, իսկ շահառուների առավելագույն թիվը՝ 200։